Շուտով Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի արձանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։
«Շառլ Ազնավուրի որդու, նրա կնոջ, «Ազնավուր» հիմնադրամի անդամների հետ այցելեցինք հայտնի հայ քանդակագործ Դավիթ Երևանցու արվեստանոց։ Դավիթ Երևանցին ներկաներին ցույց տվեց արձանի էսքիզն ու հենց դրա համաձայն էլ Սայաթ-Նովա և Մեսրոպ Մաշտոց պողոտաների հատման հատվածում կտեղադրվի մեծանուն հայի արձանը»,- գրել է Ավինյանը։