Կաննում՝ amfAR-ը բարեգործական աճուրդում, վաճառել է բրիտանացի նկարիչ Դեմիեն Հերսթի կտավը, որում պատկերված է ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն։ Այս մասին հայտնում է Independent-ը։
Դի Կապրիոյի դիմանկարը գնվել է 1,04 միլիոն ֆունտ ստերլինգով, նկարն այժմ պատկանում է կոլեկցիոներ Քրիստիան Լևեթին։
Հերսթն այս նկարն ստեղծել է 2016 թվականին, այն պատկանում է նկարչի՝ spin art տեխնիկայով արված աշխատանքների շարքին։ Դիմանկարն ստորագրված է հեղինակի և Դի Կապրիոյի կողմից։
AmfAR հիմնադրամը կազմակերպել էր աճուրդն իմունային անբավարարության վիրուսի դեմ պայքարի հետազոտությունների համար միջոցներ հայթայթելու նպատակով։
Աճուրդում վաճառվել են նաև այլ լոտեր։ Դրանցից ամենաթանկը եղել է Aston Martin մեքենան (1,3 մլն ֆունտ)։ Աճուրդին մասնակցել են Դի Կապրիոն, Եվա Լոնգորիան, Քեյթ Բեքինսեյլը, Հայդի Քլումը և Ռեբել Ուիլսոնը։ AmfAR-ին համերգային ծրագրով ներկայացել են Բիբի Ռեքսին, Հալսիի, Գլեդիս Նայթին և Ադամ Լամբերտին:
Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական հրթիռն էր․ Euronews
Ղազախական Ակտաու քաղաքի մոտ Ադրբեջանական ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում, Euronews-ին հայտնել է ադրբեջանական կառավարական...