ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը հունիսի 14-ին հանդես է գալու բացառիկ ծրագրով՝ ներառելով խաչատրյանական գլուխգործոցներ, դաշնամուրային փոխադրումներ, ինչպես նաև Խաչատրյանի արվեստի վրա անշեջ հետք թողած աշուղական երաժշտության դաշնամուրային մեկնաբանություններ և հայ դասականների գոհարներ։
Համերգը տեղի կունենա ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
«Խաչատրյանը մի ողջ դպրոց է ու ազգային ինքնություն. նա խոսեց հայերեն, բայց նրա լեզուն հասկացավ ողջ աշխարհը։ Այս հայեցակարգը մտքումս պատրաստել եմ հատուկ մի ծրագիր՝ նիրված Մեծ կոմպոզիտորի 120-ամյակին։ Սրտումս առանձնահատուկ թրթիռ է և մեծ պատասխանատվություն։ Հունիսի 14-ը զուտ մենահամերգ չէ, այլև՝ մի ողջ տոնախմբություն»,-նշում է Հայկ Մելիքյանը։