Ռուս հայտնի դաշնակահար Դմիտրի Մասլեևը սեպտեմբերի 17-ին ելույթ կունենա Երևանում՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Համերգը կանցկացվի Երևանի միջազգային երաժշտական փառատոնի միջոցառումների շրջանակում, հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքը։
Մասլեևը կկատարի Շոստակովիչի «Համերգ դաշնամուրի համար N2»-ը։ Համերգի սկիզբը՝ ժամը 19։00-ին է։ Տոմսերը շուտով հասանելի կլինեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքում։
Մասլեևը Մոսկվայի Չայկովսկու XV մրցույթի կամերային նվագախմբի և Ֆրանսիայի Ազգային նվագախմբի հետ Մոցարտի կոնցերտի լավագույն կատարման համար արժանացել է առաջին և հատուկ մրցանակի, որը տեղի է ունեցել Վիեննայի լեգենդար Մուսիկվերեյնի Ոսկե դահլիճում, Բեռլինի ֆիլհարմոնիայի գլխավոր բեմում և Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի բազմաթիվ վայրերում: