«Գլադիատոր 2»-ի նկարահանման հրապարակում վիրավորվել են անձնակազմի մի քանի անդամներ, հայտնում է Variety-ն:
Հրատարակության տվյալներով՝ հունիսի 7-ին Մարոկկոյում ֆիլմի էքշն տեսարաններից մեկի նկարահանումների ժամանակ դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Արդյունքում՝ մի քանի կասկադյորներ ստացել են վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, սակայն հրապարակման ինսայդերներից մեկը նշել է, որ վեց կասկադյոր այրվածքներ է ստացել կրակի հետ կապված տեսարաններից մեկում։
«Անվտանգության և բժշկական խմբերն արձագանքել են հնարավորինս արագ՝ տուժածներին անմիջապես ցուցաբերելով անհրաժեշտ օգնություն»,- ասվում է ֆիլմի արտադրության ստուդիայի Paramount-ի պաշտոնական հայտարարության մեջ։
Այս պահին վեց տուժածներից չորսը դեռ գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։
Netflix-ը թողարկել է «Հարյուր տարվա մենություն» սերիալի առաջին մասը
Netflix-ը թողարկել է կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» սերիալի առաջին մասը, որը մանրակրկիտ հետևում է վեպի տառին,...