Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայկ Պետրոսյանը կներկայացնեն ինքնատիպ համերգային երեկո՝ JAZZNAVOUR խորագրով: Հայկ Պետրոսյանի և հայտնի ջազ երաժիշտների կատարմամբ կհնչեն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը ջազային մեկնաբանությամբ։ Համերգը կկայանա հունիսի 16-ին, ժամը 20։30 Կամերային երաժշտության տան զբոսայգում։
Երեկոյին հանդես կգան Հայկ Պետրոսյանը (վոկալ), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Դավիթ Գյոդակյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ)։