Ամերիկացի երգչուհի Մադոննան ծանր բակտերիալ վարակով հոսպիտալացվել է։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, հայտնել է երգչուհու մենեջեր Գայ Օզրին։
«Շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, Մադոննայի մոտ լուրջ վարակ է սկսվել, նա մի քանի օր գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», – գրել է Օսրին:
64-ամյա Մադոննայի վիճակն արդեն բարելավվում է, սակայն նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Երգչուհու ներկայացուցչի խոսքով՝ Մադոննային գտել են անգիտակից վիճակում և տեղափոխել Նյու Յորքի հիվանդանոց։
Հանկարծակի հիվանդության պատճառով Մադոննայի համերգները, ներառյալ արտասահմանյան շրջագայության նախապատրաստումը, դադարեցվել են։
«Մենք ձեզ հետ կկիսվենք ավելի շատ մանրամասներով, հենց նոր տեղեկություն ունենանք, ներառյալ նոր շրջագայության մեկնարկի ամսաթիվը և վերապլանավորված շոուները»,- ասել է մենեջերը: