«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով, հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 23-ը, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ մրցույթին կարող են դիմել այն երեխաները, որոնք 2023թ.-ի նոյեմբերի 26-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան (ծնվել են մինչև 2014թ.-ի նոյեմբերի 26-ը և 2008թ.-ի նոյեմբերի 27-ից հետո), թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես սոլո երգիչ, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել www.eurovision.am կայք, լրացնել հայտը՝ ներկայացնելով 2 երգի քավր տարբերակ (կենդանի կատարմամբ):
Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Նարե Ղազարյանը «ՊԱՐԻ՛» երգով 2022 թվականի դեկտեմբերի 11-ին Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։
2022 թվականին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվել է Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթին մասնակցել են 16 երկրների ներկայացուցիչներ։ Սա Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Սևերնայա Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը և Ֆրանսիան են: