Հուլիսի 8-ին Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Սանկտ Պետերբուրգի Արկադի Ռայկինի անվան էստրադային թատրոնի «Ռանևսկայա. ծիծաղի և արցունքների միջով» ներկայացումը, որի սյուժեն Լիոն Իզմայիլովի և Ալեքսեյ Ծապիկի պիեսն է։
Ներկայացումը պատմում է, թե ինչպես է լեգենդար դերասանուհին դարձել խոհեմ տնտեսուհու զոհը։ Գրեթե դետեկտիվ ներկայացման մեջ կխաղան Օլգա Կիրսանովա-Միրոպոլսկայան, Նատալյա Լիժինան, Յարոսլավ Վորոնցովը և Ալինա Կիկելյան։
Ներկայացման ռեժիսորը Եկատերինա Պիկովան է։ Ներկայացման սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 6500-ից 18 000 դրամ։