Երևանում մեկնարկել են հոբելյանական՝ «Ոսկե ծիրան» 20-րդ կինոփառատոնի միջոցառումները, հայտնում է միջոցառման կայքը։
Փառատոնը բացվել է հուլիսի 9-ին Ջեսիկա Վուդվորթի (Բելգիա, Իտալիա, Նիդերլանդներ, Բուլղարիա, Հայաստան) «Լուկա» ֆիլմի ցուցադրությամբ։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են ամերիկյան ծագումով բրիտանացի և իսպանացի դերասանուհի Ջերալդին Չապլինը (Չարլի Չապլինի դուստրը) և հայ դերասան և թատրոնի ռեժիսոր Սամվել Թադևոսյանը։
Փառատոնի ընթացքում կկայանան Քրիստիան Պեցոլդի «Կարմիր երկինք», Նիկոլա Ֆիլիբերի «Ադամանդի վրա», Քլեր Սիմոնի «Մեր մարմինը», Կոմս Շահբազյանի «Մեր գյուղը», Գեորգի Օվաշվիլիի «Ելենա Գեղեցիկը», Վիմ Վենդերսի «Իդեալական օրեր», Իննա Մխիթարյանի «Պանդոկը», Ջեսիկա Հաուզերի «Զրո ակումբը», Ակի Կաուրիսմյակիի «Ընկած տերևները», Ջասթին Տրիետի «Անկման անատոմիան», Տակեսի Կիտանոյի «Պարանոցը», ինչպես նաև Սերգեյ Դվորցևոյի «Հայկա» ֆիլմերի երևանյան պրեմիերաները:
Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 16-ին՝ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույց» ֆիլմի ցուցադրությամբ։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004 թվականից և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավորներից մեկը։
Երևանում տեղի կունենա համերգ՝ նվիրված Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակին
Նոյեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսություն: Երաժշտական ողջույնի խոսքով հանդես կգան...