«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը աճուրդում ռեկորդային բարձր գնով է վաճառվել, հայտնել են Richard Winterton Auctioneers աճուրդի տան կայքում:
Գիրքը վաճառվել է շուրջ 13 հազար դոլարով։
Նախկին սեփականատերը գիրքը գնել է 25 տարի առաջ՝ 30 ցենտով։ Նա մահացել է 2022-ին՝ 55 տարեկանում։
1997 թվականին Bloomsbury հրատարակչությունը «Փիլիսոփայական քարը» գրքի ընդամենը 500 օրինակ տպագրեց։