«Տիտանիկի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը բանակցություններ է վարում դրամատիկ սերիալի նկարահանման համար՝ նվիրված «Տիտան» սուզանավի վերջին արշավախմբին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Քեմերոնին դիմել է աշխարհի խոշորագույն սթրիմինգ ծառայություններից մեկը՝ ողբերգությունը նկարահանելու առաջարկով, նրա անունը չի նշվում։
Անանուն ընկերությունը ցանկանում է, որ սերիալում նկարահանվեն նաև Մեթ Դեյմոնը և 2023 թվականի «Էմմի»-ի թեկնածու Կումայլ Նանջիանին։ Վերջինս, ըստ ամենայնի, կարող էր խաղալ «Տիտանում» մահացած պակիստանցի գործարար Շահզադա Դաուդի դերը։
Քեմերոնը 33 անգամ սուզվել է «Տիտանիկի» բեկորների մեջ՝ համանուն գեղարվեստական ֆիլմի նկարահանումների համար։ «Տիտանի» կործանումից հետո Քեմերոնն ասել է, որ իրեն ապշեցրել է բատիսկաֆի և «Տիտանիկի» վթարի հանգամանքների նմանությունը։
OceanGate ընկերության բատիսկաֆ «Տիտանը» հունիսի 18-ին մեկնել էր «Տիտանիկի» կործանման վայր, և սուզվելուց գրեթե երկու ժամ անց դադարեցվել էր կապը։ Հունիսի 22-ին հայտնաբերվել էին ապարատի բեկորները։ Մի քանի օր անց փորձագետները հանել են մահացածների ենթադրյալ աճյունները։ «Տիտանում» եղել են OceanGate-ի գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը, սուզվող սարքերի մենեջեր Փոլ-Հենրի Նարջեոլը, բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, գործարար Շահզադա Դաուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլեյմանը:
«Շչելկունչիկ» բալետը Երևանի կինոթատրոնում կցուցադրվի ուղիղ եթերով
Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկ») բալետը դեկտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին ուղիղ եթերում կցուցադրվի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, ԱՄԷ-ի և Բելառուսի կինոթատրոններում, հայտնել...