46-ամյա երգչուհի Շակիրային ամերիկացի բասկետբոլիստ Ջիմի Բաթլերի հետ սիրավեպի մեջ են կասկածում, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ բասկետբոլիստը Շակիրայից 13 տարով փոքր է: Նրանց միասին են նկատել Լոնդոնի «Novikov» ռեստորանում։
Daily Mail-ը գրում է, որ Շակիրան և Բաթլերը ցանկացել են աննկատ մնալ և ռեստորան են եկել առանձին՝ մի քանի րոպեի տարբերությամբ: Ինսայդերի խոսքով՝ երկուսն էլ սուշի և կոկտեյլներ են պատվիրել և մտերմիկ շփվել։
Հունիսին Շակիրան Մայամիում մասնակցել է Բաթլերի խաղին, որից հետո նրանք միմյանց սկսել են հետևել Instagram-ում։
Ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ սկանդալային բաժանումից հետո Շակիրային 2022-ին նկատել էին դերասան Թոմ Քրուզի հետ։ Ավելի ուշ նրան նկատել էին ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ։ Թոմ Քրուզի հետ սիրավեպը երգչուհին հերքել է, Լյուիս Հեմիլթոնի հետ հարաբերությունները դեռ չեն հաստատվել։