Դերասան Ջորջ Քլունին և իրավապաշտպան Ամալ Քլունին շարունակում են հիացնել և զարմացնել իրենց երկրպագուներին և կարծես երկրորդ երիտասարդությունն են ապրում, գրում է Daily Mail-ը։
Օրերս զույգը ռոմանտիկ ժամադրություն է կազմակերպել Իտալիայում, որը չի վրիպել պապարացիների տեսախցիկներից։
Ընտանիքը ժամադրության է գնացել Կոմո լճի ափին գտնվող ռեստորանում: Ամալ Քլունին ընտրել է սպիտակ զգեստ, իսկ Ջորջը՝ մոխրագույն կոստյում և սև վերնաշապիկ։ Լրագրողներին հաջողվել է լուսանկարել զույգին այն պահին, երբ նրանք համբուրվում էին։
Ամալն ամուսնացած է դերասան Ջորջ Քլունիի հետ, որն իրենից 17 տարով մեծ է։ Նրանք ամուսնացել են 2014 թվականի սեպտեմբերին։ Զույգը երկու երեխա ունի՝ Էլլան և Ալեքսանդրը՝ երկուսն էլ 6 տարեկան։ Ջորջ Քլունիի խոսքով՝ մինչ Ամալին հանդիպելը նա իրեն համարում էր «մշտական ամուրի»։
«Չէի ուզում ամուսնանալ և երեխաներ ունենալ, բայց հետո այս զարմանալի կինը հայտնվեց իմ կյանքում, ես խելագարորեն սիրահարվեցի, և հենց վայրկյանին, երբ հանդիպեցի նրան, ես գիտեի, որ ամեն ինչ այլ կերպ է լինելու»,- ասել է Քլունին:
ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ՄԹ-ն թույլատրել են հարվածել Ռուսաստանի տարածքի խորքերին․ ԶԼՄ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել ՌԴ տարածքին, գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով՝ The New York...