«Michelin» ուղեցույցը անդրադարձել է ԱՄՆ-ում իր նշած միակ հայկական ռեստորանին։ «Ժենգյալով հաց» ռեստորանը, որը բացահայտում է հազարամյա հայկական խոհանոցը, գտնվում է Լոս Անջելեսի մոտ՝ Գլենդելում, Կալիֆորնիա նահանգում: Նշում է, որ այս ռեստորանը Ամերիկա է բերել գաստրոնոմիական ժառանգության մի կտոր՝ ստեղծելով ճաշացանկի միակ հիմնական ուտեստը՝ ժենգյալով հացը։
Հոդվածի հեղինակը գրում է, որ ռեստորանի սեփականատեր Վրեշ Օսիպյանին հարցրել է, թե ինչու է ճաշացանկում միայն մեկ ուտեստ, և նա հակիրճ ասել է. «Սա իմ սիրելի ուտեստն է։ Ժենգյալ նշանակում է կանաչ։ Դա կանաչ հաց է»:
Ոչ միայն սնունդը, այլև ռեստորանի դիզայնը հյուրերին տանում է Հայաստան։ «Մենք ունենք ճիշտ նույն դիզայնը, ինչ Երևանի մեր ռեստորանները։ Սա «Հին Երևանի մեր մայրաքաղաքի» ազգային ու ավանդական ոճն է»,- պարզաբանում է Օսիպյանը։ Նա նշում է, որ «Ժենգյալով հաց»-ի խոհարարները ամեն օր հարյուրավոր ժենգյալով հացեր են պատրաստում, և դրանք բոլորն էլ սպառվուն են։ «Ամեն օր Ֆրեզնոյից թարմ կանաչի ենք ստանում։ Մենք երբեք մնացորդները գիշերը չենք պահում, ուստի յուրաքանչյուր օրվա համար պատվիրում ենք մոտավորապես անհրաժեշտ քանակությամբ ապրանք»,- ասել է Օսիպյանը։
Ժենգյալով հացի ավանդական համն ավելանում է այլ ճաշատեսակներով, որոնք բոլորը բուսական են, ներառյալ «օկրոշկան»՝ պատրաստված վարունգից և սամիթից, և փախլավան, ինչպես նաև հունական փախլավայի բազմազանությունը: «Ամեն ինչ հայկական է, ամբողջ օրը հայկական երաժշտություն է հնչում, և ոմանք ասում են, որ դա տատիկի մոտ գնալու պես է: Նույն սնունդը, նույն միջավայրը, դա շատ հիշողություններ է բերում»,- հպարտությամբ նշել է Օսիպյանը:
«Ժենգյալով հաց»-ի եփականատերը նշում է, որ ռեստորանի հավատարիմ երկրպագուները ոչ միայն Հայաստանից են։ «Մենք ունենք բազմաթիվ հիանալի խոհարարներ և հաճախորդներ, ոչ միայն հայ, այլև տարբեր ազգությունների»,- ասել է նա:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Օսիպյանին հազիվ թե կարելի է խոհարարական ասպարեզում նորեկ անվանել։ Նախկինում նա մի քանի ռեստորաններ է բացել Երևանում և Մոսկվայում։ Շատ տարիներ առաջ՝ Գլենդել այցելելուց հետո Օսիպյանը որոշեց իր սիրելի խոհանոցով կիսվել Ամերիկայի հետ «այստեղ բերելու Հայաստանում շատ հայտնի և սիրված ուտելիքներ»։