Սերգեյ Փարաջանովի 1965 թվականի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում, տեղեկանում ենք փառատոնի ծրագրից։
Կազմակերպիչները Փարաջանովի աշխատանքը ներառել են «հրաշալի ֆիլմեր, որոնք իրավամբ պատկանում են կինոյի պատմությանն ու նրա պանթեոնին» ցուցակում։
«Ֆիլմն աշխարհին բացահայտել է հայ-ուկրաինացի մեծ ռեժիսորի ուշագրավ որակները, որն արհամարհվում է խորհրդային իշխանության կողմից, ֆիլմում կիրառվում է կովկասյան ժողովուրդների հայտնի ավանդույթների նկատմամբ տեսլականային սյուրռեալիստական մոտեցում», – ասվում է ծրագրում:
Փարաջանովի ֆիլմի հետ մեկտեղ կցուցադրվեն այլ դասականների, այդ թվում՝ Ջոզեֆ Լոզինի և Թերենս Մալինի գործերը։
Վենետիկի 80-րդ կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը իտալական Լիդո կղզում։