Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը դարձել է Իտալիայի Օրվինիո կոմունայի կինոփառատոնի հաղթող, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Կինոնկարը մրցանակ է ստացել «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմը բաղկացած է երեք մասից, որոնցում ծավալվում է ընտանեկան ողբերգության պատմությունը։ Ֆիլմում առանձնահատուկ տեղ է գրավում գյուղի մթնոլորտը, կյանքն ու բնությունը։