«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը դարձել է պատմության մեջ առաջին կին ռեժիսորը, որի ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1 մլրդ դոլար, գրում է Spletnik.ru-ն։
«Բարբին» նման արդյունքի է հասել ընդամենը երկու շաբաթում։
Փորձագետների կանխատեսմամբ՝ ֆիլմը կարող է առնվազն 2023 թվականի ամենաշահութաբեր նախագիծը դառնալ։
«Բարբիի» արտադրության վրա մոտ 140 մլն դոլար է ծախսվել։ Ֆիլմից այս պահի դրությամբ ստացված հասույթն արդեն մի քանի անգամ գերազանցել է այդ բյուջեն։
Ֆիլմի պրեմիերան կայացել է է 2023 թվականի հուլիսի 21-ին։ «Բարբին» ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն ժանրի ֆիլմ, որի ռեժիսորն է Գրետա Գերվիգը։ Սցենարը գրել են Գերվիգը և Նոա Բաումբահը, հիմքը հանդիսանում են Mattel ընկերության Բարբի խաղալիքները։ Դերասանական կազմը գլխավորում են Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը, որոնք կատարում են Բարբիի և Քենի դերերը։