«Little Big»-ը չեղարկել է երևանյան համերգը, խումբն այս մասին հայտնել է Instagram-ի պաշտոնական էջում։
«Երևանում օգոստոսի 12-ին նախատեսված համերգը չեղարկվել է։ Պատճառn անվտանգության հետ կապված սպառնալիքներն են։ Կազմակերպիչները չեն կարող երաշ[իքներ տալ, որ համերգը կանցնի առանց միջադեպերի»,-նշել են խմբում։
Հայ հասարակության շրջանում համերգի հետ կապված դժգոհություններ և քննադատություններ էին առաջացել։
Մասնավորապես, Հայաստանի Փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
«Մի սրբապիղծ երգիչ, նույն ինքը՝ Իլյա Պրուսիկինը, մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները։ Հայաստանը քրիստոնեության և ազգային արժեքների պահպանության օրրանն է և այն պետք է զերծ պահել անբարոյականության, թմրանյութերի օգտագործման, պղծության տարածման մշակույթը կրողներից»,-գրել էր նա։
Հաղորդման տակ ստորագրել էր 1257 քաղաքացի։