Օգոստոսի 27-ին Խնկո Ապերի անվան Ազգային մանկական գրադարանի հեքիաթների սրահում (Տերյան 42/1) կանցկացվի «Պինգվինաշեն» տիկնիկային ինտերակտիվ ներկայացումը, ասվում է միջոցառման ֆեյսբուքյան էջում։
Ներկայացումը կսկսվի 13:30-ին և կտևի մեկ ժամ․ նախատեսված է 3-ից 9 տարեկան երեխաների համար։ Տոմսերի արժեքը 2000 դրամ է․ մանրամասների համար կարող եք զանգահարել +37498 54-69-66։
Խորհրդային «Պինգվինաշեն» պաշտամունքային մուլտֆիլմը ստեղծվել է «Արմենֆիլմ» կինոստուդիայում 1972 թվականին ռեժիսորներ Համո Բեկնազարյանի և Ստեփան Անդրանիկյանի կողմից, նրա հերոսներին նկարել է մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը։ Մուլտֆիլմը պատմում է Վին անունով պինգվինի մասին, ով փախչում է ծնողներից, նստում ուղղաթիռ և հայտնվում տնից 3000 կմ հեռավորության վրա։