Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը (Snoop Dogg) Instagram-ի իր էջում Երևանում սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգին ընդառաջ գրառում է արել։
«Իմ սիրելի հայ ժողովուրդ։ Ես մտածում եմ ձեր մասին և իմ սերն եմ ուղարկում ամբողջ հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում: Ինձ հետ բերում եմ սեր ու խաղաղություն և բոլորին ուժ եմ մաղթում եմ։ Ես կգամ սեպտեմբերի 23-ին»,- գրել է ռեփերը։
Օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg)-ի՝ Երևանում սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար:
Հուլիսի 29-ին հայտնել էինք, որ Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին համերգ կունենա Երևանի Հրազդան մարզադաշտում։ Այդ մասին Instagram-ի իր էջում տեղեկացրել էր ռեփերը։