Երևանում սեպտեմբերի 12-ից 15-ը կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը, հայտնում են մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Թումո այգում սեպտեմբերի 12-ին և 13-ին կցուցադրվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերան։ Ծրագիրը կփակվի «Օպերա Գալա»-ով իտալացի դիրիժոր Ֆաբիո Մասստրանջելոյի ղեկավարությամբ սեպտեմբերի 15-ին։
Համերգին ներկա կլինեն հայկական և համաշխարհային օպերային արվեստի աստղեր, ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ Միջոցառումների սկիզբը՝ ժամը 20:00-ին, մուտքն ազատ է։