Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի Թումանյանի անվան այգում (Թումոյի այգի) իրականացվելու է հայ և համաշխարհային օպերային ստեղծագործությունների գլուխգործոցների բացօթյա ցուցադրությունը՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ, հայտնում են Երևանի Մետրոպոլիտենից, որն ցուցադրության օրերին աշխատելու է արտակարգ ռեժիմով։
«Թատրոնի արտիստների կազմի ներկայացմամբ սեպտեմբերի 12-ին և 13-ին կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ», սեպտեմբերի 14-ին՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերաները, իսկ սեպտեմբերի 15-ին՝ «Օպերա գալա» համերգային ծրագիրը»,-հայտնել են Մետրոպոլիտենից։
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ ս.թ. սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով»-հավելել են Մետրոպոլիտենից։