67 տարեկանում մահացել է սիրված դերասան Սամվել Սարգսյանը, հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Մահվան պատճառները չեն նշվում:
Սարգսյանը 1980-ականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ական թվականներին 8 տարի՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նա 2014 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն»(1984), «Մարիամ»(2005), «Փեսացուն կրկեսից»(2011), «Սուպեր մամա»(2014) ֆիլմերում:
Կերտել է կերպարներ «Կյանքի գինը», «Վերադարձ», «Խաչվող հետքեր», «Վենդետտա», «Կարմիր բլուր», «Շիրազի Վարդը» սերիալներում: