Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 17-ին կկատարի Բախի ստեղծագործությունները, հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։
Ծրագրում է խորալային պրելյուդ «Աստծո կամքից ես չեմ հեռանա» BWV 658, Պրելյուդ և ֆուգա լյա մինոր BWV 543` Հարություն Թագվորյանի, Սոնատ ֆլեյտայի և երեգեհոնի համար BWV 1034՝ Կարինե Հովհաննիսյանի, Վադիմ Թալալյանի, Ֆուգա ըստ ժիգայի BWV 577, Պրելյուդ և ֆուգա ռե մինոր BWV 539, Խորալային պրելյուդ «Հիսուսն իմ ուրախությունն է» BWV 147՝ Լուսինե Հարությունյանի, Խորալային պրելյուդ «Փրկիր ինձ Տեր Աստված» BWV 721, Տոկկատ և ֆուգա ռե մինոր BWV 565՝ Արմեն Աղաջանյանի կատարմամբ:
Համերգի սկիզբը 19:00-ին է, տոմսերի գները տատանվում են 1 500-3 000 դրամի սահմաններում։ Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է: