Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը 2023 թվականի իր համաշխարհային շրջագայության ընթացքում համերգներով հանդես կգա Երևանում։
Նա ելույթ կունենա Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում:
Նոյեմբերի 21-ին Տիգրան Համասյանը ելույթ կունենա որպես մենակատար, ինչպես նաև զուգանվագով հանդես կգա հրավիրյալ սաքսոֆոնահար Տրիգվե Սեիմի հետ (Նորվեգիա):
Համերգի ծրագրում ընդգրկված են Համասյանի սոլո ալբոմների հայտնի ստեղծագործությունները: