Սեպտեմբերի 16-ին, ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի համերգը։
Ծրագրում ընդգրկված են Երվանդ Երկանյանի «Բաալբեկի ավերակները» սիմֆոնիկ պոեմը և Ալեքսեյ Շորի «Մանկության հիշողություններ» դաշնամուրային կոնցերտը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կատարմամբ։
Մենակատար՝ Զի Զի (դաշնամուր), դիրիժոր՝ Դանիել Բոյկո։
Տոմսերի արժեքը՝ 3․000-10․000 դրամ։