Ռեփեր Snoop Dogg-ի համերգը, որը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, հետաձգվել է, հայտնել է միջոցառման կազմակերպիչ՝ Dopping space ընկերությանը:
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությունը մեզ է փոխանցել սեպտեմբերի 23-ին նախատեսված Snoop Dogg-ի համերգը հետաձգելու իր որոշումը: Մենք խստագույնս դատապարտում ենք սեպտեմբերի 19-ին մեր հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և իրականացված ոճրագործությունները»,- ասված է Dopping space-ի հաղորդագրության մեջ:
Ընկերությունը նշել է, որ ավելի ուշ կհայտնի տոմսերի և նոր համերգի ամսաթվի մասին:
Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար Էր հատկացրել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg)-ի՝ Երևանում սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար: Որոշումը հավանության էր արժանացել կառավարության նիստում։ Համերգը պետք է տեղի կունենար «Հրազդան» մարզադաշտում:
Արցախցի երգիչ Լյոկան երեկ հրաժարվել էր ելույթ ունենալ ամերիկացի ռեփերի համերգին: Նա պետք է աներ համերգի բացումը, սակայն Արցախում ստեղծված վիճակով պայմանավորված՝ հրաժարվել էր դա անել:
Դիտե՛ք նաև Armenia Today-ի հարցումը համերգի անցկացման մասին երևանցիների կարծիքներով