Մոսկվայում կյանքի 37-րդ տարում մահացել է «Руки вверх» խմբի նախկին ստեղնաշարահար Վլադիմիր Կապիրինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«36-ամյա Վլադիմիր Կապիրինի դին հոկտեմբերի 5-ին գտել է երաժշտի հայրը՝ Ելնինսկայա փողոցի իր բնակարանում։ Մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-նշում է աղբյուրը։
Տեղեկացնում են, որ ճշտվում է մահվան պատճառը։
Վլադիմիր Կապիրինը տարբեր ջազ փառատոների և մրցույթների դափնեկիր էր, ծնվել էր 1987 թվականի մարտի 1-ին: Նա մի քանի տարի շրջագայել է Սերգեյ Ժուկովի հետ՝ լինելով «Руки вверх» խմբի ստեղնաշարահարը։