Հայոց Ցեղապանության մասին պատմող «Ավրորայի արևածագը» անիմացիոն ֆիլմն արժանացել է Բուֆալոյի միջազգային կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին, հայտնում են ֆիլմի Facebook-յան էջից:
«Հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը՝ կարևոր է բարձրացնել իրազեկությունը մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ՝ ապագա բռնությունները կանխելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ֆիլմը Ավրորա (Արշալույս) Մարրիկանյանի պատմության մասին է, որը փրկվել է Օսմանյան կայսրության կազմակերպած ցեղասպանությունից և, չնայած ճակատագրի փորձություններին, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, բնակություն է հաստատել օտար երկրում:
«Ավրորայի լուսաբացը» փետրվարին Իսպանիայի MiradasDoc փառատոնում արժանացել է ժյուրիի բարձրագույն մրցանակին՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ: