Հոկտեմբերի 22-28-ը Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, հայտնում է փառատոնի կայքը։
«Այժմ, առավել քան երբևէ, մեր երկիրը պետք է պահպանի իր ազգային ինքնությունն ու ոգին, ստեղծի նոր արժեքներ, աշխարհին ծանոթացնի իր հարուստ մշակութային ժառանգությանը»,- նշել են կազմակերպիչները և տեղեկացրել, որ փառատոնի նպատակն է աշխարհին ծանոթացնել Հայաստանին մշակույթի և անիմացիոն կինոյի լեզվով։
Փառատոնը կբացվի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում։ Այնտեղ կցուցադրվեն նաև Սեպիդե Ֆարսիի «Ազդանշան», Ժան Լուի Միլեսիի «Ժոզեպը» և այլ ֆիլմեր, իսկ Թումո կենտրոնում կանցկացվեն հայկական «Ռետրոսպետկտիվ» անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ։
Թումոյում նաև հոկտեմբերի 27-ին և 28-ին կանցկացվեն պանելային քննարկումներ՝ միջազգային բանախոսների, անիմատորների և ռեժիսորների մասնակցությամբ՝ «Կանայք անիմացիայի մեջ», «Անիմացիոն ֆիլմեր և հեռուստաֆիլմեր», «Ֆոնդերի դերն ու նշանակությունը անիմացիայի մեջ» թեմաներով:
Այս տարի փառատոնը նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչպես նաև հայկական անիմացիայի 85-ամյակը։ Ֆիլմերի ցուցադրությունների տոմսերը սկսվում են 2000 դրամից։ Դրանց վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Արցախի տեղահանվածների օգնության ծրագրերի իրականացմանը, ավելացրել են կազմակերպիչները։
ԿԳՄՍՆ-ն պարգևատրել է Դելփյան խաղերի հայ մրցանակակիրներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Հայաստանի ներկայացուցիչները...