Հոկտեմբերի 27-ին հայ կին անիմացիոն ռեժիսորների վերականգնված աշխատանքները կցուցադրվեն Բեռլինի Film Restored փառատոնում, հայտնում է փառատոնի կայքը։
«Տասը ֆիլմերից բաղկացած ծրագիրը պատկերացում է տալիս Էլվիրա Ավագյանի, Գայանե Մարտիրոսյանի, Նաիրա Մուրադյանի և Լյուդմիլա Սահակյանցի ստեղծագործությունների մասին, ովքեր հարստացրել են արվեստի այս ձևը ոչ միայն իրենց յուրահատուկ ոճական զգայունությամբ, այլև ժամանակակից կյանքին, քաղաքականությանը վերաբերող նոր խնդիրներով և տեխնոլոգիայով»,- ասվում է ծրագրի նկարագրության մեջ։ Մ
ինչ ֆիլմի ցուցադրությունը Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի անդամ Սոնա Կարապողոսյանը կխոսի հայկական կինոարվեստի մասին։ Կարապողոսյանը վերջերս հեղինակել է նաև «100 տարվա կինոարտադրության. հայկական կինո մեկ դար» հոդվածը Filmmaker հանդեսի համար։ Փառատոնի համար ընտրված անիմացիոն ֆիլմերը ստեղծվել են 1978-2012 թվականներին, նշել են կազմակերպիչները։
«4K ձևաչափով վերականգնումները, որոնք հիմնված են հայկական և ռուսական արխիվների լավագույն կադրերի վրա, պետք է օգնեն ընդլայնելու կինոարդյունաբերության մեջ Հայաստանի ժառանգության մասին պատկերացումները», – ավելացրել են նրանք:
Փառատոնն անց է կացվելու հոկտեմբերի 25-29-ը։
Հոկտեմբերի 22-ից 28-ը Երևանում անցկացվում է նաև «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որի տոմսերի վաճառքից ստացված հասույթը կուղղվի Արցախից տեղահանվածներին օգնելու ծրագրերին։