Էլեն Խաչիկյանը Գդանսկում (Լեհաստան) կայացած դաշնակահարների միջազգային օնլայն մրցույթում արժանացել է «Գրան պրի» մրցանակի, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Էլենը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ է։
Նախարարությունից հաղորդում են, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով։ Ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: