ԱՄՆ-ում հիմնադրված հայկական գինու Storica ակումբը ներառվել է Forbes-ի հոկտեմբերյան բացահայտումների ցանկում, հայտնում է ամսագիրը։
«Այս ամիս գործարկված «Storica Wine Club»-ը, որն ստեղծվել է հայկական գինիների առաջատար ներմուծողի կողմից, ունի երեք մակարդակի անդամակցություն»,- գրել է հեղինակ Լանա Բորտորոլոտը:
Նա նշել է, որ 120 դոլարով ակումբին անդամակցությունը թույլ կտա ընտրել չորս գինի, 160 դոլարով` վեց, իսկ 280 դոլարով` մեկ արկղ տարբեր գինիներ Հայաստանից:
«Յուրաքանչյուր վաճառվող շշով մենք ձգտում ենք Հայաստանի պատմությունը կիսել ամերիկացի սպառողների հետ։ Մեզ համար մեծ պատիվ է ԱՄՆ-ում հայկական գինիների գովազդումը»,- ասվում է ակումբի կայքում։
Գինեգործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի։ Ընդ որում՝ ժամանակակից պատմությունն սկսվել է միայն վերջերս, մոտ 10-15 տարի առաջ։ Եվ այս կարճ ժամանակահատվածում շատ ընկերություններ կարողացել են արագ վերակառուցվել և արտադրել ինքնատիպ գինիներ՝ գրավիչ գներով։ Simpe wine news-ը հայտնել էր հայկական գինիների ակնառու օրինակների մասին։