Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար, Կամերունի մայրաքաղաք Յաունդեում Ֆրանկոֆոնիայի 44-րդ նախարարական համաժողովին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
«Որպես նշված հանձնառությունների կյանքի կոչման լավագույն օրինակ՝ Վահե Գևորգյանը տեղեկացրել է համաժողովի մասնակիցներին, որ Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար»,-հայտարարել է փոխնախարարը։
Ելույթի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակմանը և Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը։
Հոկտեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական մշակույթի պահպանմանն աջակցելու պատրաստակամության մասին: Նա նշել էր, որ ՖՄԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հասկանում են դրա կարևորությունը։