Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» ճանաչվել է ԱՄՆ-ի Centre կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ, ասվում է ֆիլմի ֆեյսբուքյան էջում։
Փառատոնը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը՝ Ֆիլիպսբուրգ քաղաքում։
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը հայ-գերմանա-լիտվական համատեղ կինոնախագիծ է։ Այն պատմում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) դեռահաս աղջկա կյանքի մասին, ով ցեղասպանությունից մազապուրծ եղած փրկություն է գտնում ԱՄՆ-ում՝ զորավար Անդրանիկի և Մերձավոր Արևելքի ամերիկյան օգնության կոմիտեի օգնությամբ։
Փետրվարին «Ավրորայի լուսաբացն» ստացել է ժյուրիի բարձրագույն մրցանակն Իսպանիայում՝ MiradasDoc փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում, իսկ հոկտեմբերին Բուֆալոյի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ:
ԿԳՄՍՆ-ն պարգևատրել է Դելփյան խաղերի հայ մրցանակակիրներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Հայաստանի ներկայացուցիչները...