1980-ականներին Ադրբեջանում հալածված հայի մասին պատմող «Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմը լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է ճանաչվել Նյու Յորքում կայացած Critics Choice վավերագրական մրցանակաբաշխության ժամանակ, մրցույթի կազմակերպիչները հայտարարել են X-ում (նախկին Twitter):
Ֆիլմը պատմում է Սթիվ Բաղմանյանի մասին, որը Լոս Անջելեսում ուսանողների երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջերն է։
«Ֆիլմը վերանորոգողների անսպասելի ինտիմ պատմությունները մեկտեղում է իրական ուսանող երաժիշտների հուզական պատմությունների հետ, որոնց համար նրանց գործիքները որոշիչ նշանակություն են ունեցել»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ:
Ֆիլմի ռեժիսորներն են «Օսկարի» առաջադրված ռեժիսորներ Բեն Պրուդֆութն ու Քրիս Բոուերսը։ «Վերանորոգման վերջին արհեստանոց»-ն առաջադրվել է նաև «Լավագույն արդյունք» անվանակարգում։