Ամերիկահայ նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Արշիլ Գորկու «Charred Beloved I» կտավը Նյու Յորքի «Christie’s» աճուրդում վաճառվել է 23 410․000 դոլարով, ասված է աճուրդի պաշտոնական կայքէջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկահայ նկարչի «Charred Beloved I» կտավը Նյու Յորքի «Christie’s» աճուրդ կհանվի։
Նկարն ստեղծվել է 1946 թվականին և վերջին 30 տարիների ընթացքում եղել է ամերիկացի պրոդյուսեր Դեյվիդ Գեֆենի հավաքածուի մի մասը։