Հայազգի նկարիչ Արթուր Սարյանի աշխատանքները ցուցադրվել են Դուբայի արվեստի ցուցասրահում, հայտնում է FTNFT Phygital Space-ը՝ Instagram-ում։
«Նա հանդես է գալիս գեղարվեստական սահմանները խախտելու, ազատության և արվեստի պատմությամբ ոգեշնչվելու օգտին»,- ցուցահանդեսի մասին գրել են կազմակերպիչները և Սարյանի աշխատանքն անվանել «անսահման գեղարվեստական շարժում, որը հաղթահարում է կարծրատիպերը»։
Ցուցահանդեսի առաջին օրը Սարյանն անցկացրել է «Հոգու հայելին» պերֆորմանսը, որի ընթացքում այցելուների աչքի առաջ ստեղծել է իր նոր ստեղծագործությունը։
Ցուցահանդեսը կգործի նոյեմբերի 14-29-ը՝ Marketplace Dubai Mall-ում: