Ամերիկահայ կոմպոզիտոր Բեար Մաքրիրին երկու անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի «Պատերազմի Աստված. Ռագնարյոկ» տեսախաղի վրա իր աշխատանքի համար, հայտնում է Variety ամսագիրը։
Նա առաջադրվել է «Լավագույն սաունդթրեք վիդեո խաղերի և այլ ինտերակտիվ լրատվամիջոցների համար» և «Լավագույն ներթափանցող աուդիոալբոմ» անվանակարգերում:
Մաքրիրին հայ գրող Լաուրա Էն Կալպաքյանի որդին է։ Նա հայտնի է «Agents of S.H.I.E.L.D» հեռուստասերիալում, ինչպես նաև «Outlander», The Walking Dead», «The Lord of the Rings: Rings of Power», «The Witcher: Origins» և «Call of Duty»-ում իր երաժշտությամբ:
«Գրեմմիի» 66-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 5-ին՝ Լոս Անջելեսում։