Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի ջազային տրիոն դեկտեմբերին ելույթ կունենա Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, հաղորդում է երաժշտի կայքը։
«Իր մինի-շրջագայության ընթացքում նա կներկայացնի իր օրիգինալ երաժշտության վերջին թողարկումը՝ «The Call Within» («Ներքին կանչ»), որը թողարկվել է հանրահայտ Nonesuch Records-ում»,- ասվում է համերգի կազմակերպիչների հայտարարության մեջ:
Համասյանի հետ բեմ դուրս կգան երաժիշտներ Ֆրանսիայից՝ բաս կիթառահար Մարկ Կարապետյանն ու թմբկահար Մարտան Վանժարմեն։
Համասյանը «Ներքին կանչը» թողարկել է 2020 թվականի օգոստոսին։ Կոմպոզիտորն անվանել է 10 ստեղծագործություններից բաղկացած ալբոմը՝ «ջնջելով պատմական իրականության և երևակայական աշխարհի սահմանները»։
Սանկտ Պետերբուրգի համերգը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։ Մոսկվայում եռյակը ելույթ կունենա դեկտեմբերի 9-ին «Զարյադյե» համերգասրահում։
Նոյեմբերին Համասյանն իր համաշխարհային շրջագայության շրջանակներում համերգներով հանդես էր եկել նաև Երևանում։
Երևանում տեղի կունենա համերգ՝ նվիրված Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակին
Նոյեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսություն: Երաժշտական ողջույնի խոսքով հանդես կգան...