Հորդանանի Շոուբակ ամրոցում հայերեն արձանագրություններ են հայտնաբերվել, Facebook-ի իր էջում գրել է հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:
Ամրոցը հիմնադրել են խաչակիրները 12-րդ դարի սկզբին և պեղում են իտալացի գիտնականները Ֆլորենցիայի համալսարանից:
«Այստեղ գտնվել են հայերեն արձանագրություններ, որոնք հետազոտելու համար մենք այստեղ ենք: Շնորհակալություն արշավախմբի ղեկավար պրոֆեսոր Միքելե Նուչոտիին և ողջ թիմին նման հնարավորության համար»,- գրել է գիտնականը: