Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը «հինգերորդ անիվը» կատակերգական ֆիլմում գլխավոր դերում կլինի, ֆիլմի պրոդյուսերը Քարդաշյանն է, հայտնել է Deadline-ը:
«Լոգլայնը (սցենարի համառոտ բովանդակությունը-խմբ.) դեռ գաղտնի է, բայց Քարդաշյանը կնկարահանի համանուն «հինգերորդ անիվը»՝ կանանցից բաղկացած դերասանական կազմի հետ»,- գրել է կայքը:
Կատակերգության վրա Քարդաշյանի հետ համատեղ աշխատել են պրոդյուսերներ Ջանին Բրիտոն և Պոլա Պելլը, ֆիլմի էկրանավորման իրավունք է ստացել Netflix ստուդիան։
Deadline-ի աղբյուրները հայտնել են, որ Քարդաշյանը շատ ակտիվ է եղել կատակերգության վաճառքի գործընթացում, իսկ ստուդիաները հերթ են կանգնում Քարդաշյանի հետ բիզնես սկսելու համար։