Հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում՝ սարերի ֆոնին» կտավը վաճառքի է հանվել, հաղորդում է Bidspirit աճուրդի կայքը։
Կտավը կդառնա դեկտեմբերի 3-ին կայանալիք ռուսական աճուրդի հոլդինգի առանցքային լոտերից մեկը։
2021թ. նոյեմբերին Այվազովսկու «Սև ծովի Գենուեզյան աշտարակները» կտավը վաճառվել էր 1 միլիոն եվրոյով։