Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հայկական ջազի և շախմատի «Մենք ու մունք» բարեգործական երեկոն։
Միջոցառումից ստացված ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։
Մինչ համերգը՝ ժամը 18:00-ին, դահլիճում կանցկացվի շախմատ՝ գրոսմայստերների մասնակցությամբ, իսկ 20:00-ից Հայաստանի պետական ջազ նվագախումբը և դուդուկի վարպետ Ավագ Մարգարյանը կներկայացնեն «Ֆանտազիա Ա. Այվազյանի երգերի մեղեդիների վրա», Առնո Բաբաջանյանի «Մեղեդի», Ալեքսանդր Հարությունյանի «Քարավան», Ստեփան Շաքարյանի «Ծաղկաձոր» և այլ ստեղծագործություններ։
Համերգին ելույթ կունենան նաև ջազ կոմպոզիտոր Լևոն Մալխասյանը և երգչուհի Ինգա Արշակյանը։ Միջոցառման մասնակիցների համար Մալխասյանը կկատարի Բաբաջանյանի «Անուրջները» և «Նոկտյուրնը»: