Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, հայտնել է ԲԿ-ի մամլո խոսնակ Աննա Ղազարյանը։
«Երեկ`դեկտեմբերի 15-ին, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը: Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԲԿ-ից տեղեկացրել են նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման:
Դեկտեմբերի 15-ին հայտնել էինք, որ 46 տարեկանում մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը։