Ջերմուկ քաղաքում դեկտեմբերի 30-ին և 31-ին կանցկացվի Ամանորյա բացօթյա համերգ և Սուրբ Ծննդյան տոնավաճառ։ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով միջոցառումը տեղի կունենա քաղաքի Ըմպելասրահի հարևանությամբ։
Դեկտեմբերի 30-ին գլխավոր բեմում ելույթներով հանդես կգան «Ակունք» ազգագրական համույթը, Վահագն Հայրապետյան Ջազ քառյակը, Լավ Էլի բենդը, Գարիկը և Սոնան, DJ Guevo-ն, իսկ դեկտեմբերի 31-ին Տիեզերք բենդը և Հող Արթուն նախագիծը։ Կներկայացվեն նաև հեղինակային երգի կատարումներ Հայկ Պետրոսյանի մասնակցությամբ։
Երկու օրերին կկազմակերպվի Սուրբ Ծննդյան տոնավաճառ տեղի արվեստագետների աշխատանքներով և արտադրանքով։ Նախագիծն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: