Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանին կվերականգնի իր գլխավոր դիրիժորի պաշտոնում այն բանից հետո, երբ նրա փաստաբանները հայտարարեցին, որ կհանեն նրա դեմ խարդախության մեղադրանքները, հաղորդում է Times of Malta-ն:
«Սերգեյ Սմբատյանը հուլիսին հեռացվեց նվագախմբում իր դերից այն բանից հետո, երբ միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ նա և նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպանը, ձերբակալվել են հայրենի Հայաստանում անշարժ գույքի հետ կապված խարդախության մեղադրանքով»,-գրել է թերթը։
Սմբատյանը կշարունակի աշխատել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոններում։
Հուլիսին դատարանը խարդախության մեղադրանքով ձերբակալել էր Սերգեյ Սմբատյանին և նրա հորը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանին։ Ավելի ուշ դիրիժորի խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի տակ։ Սեպտեմբերի 12-ին Սմբատյանները 100 մլն դրամի (ավելի քան 250 հազար դոլար) գրավի դիմաց ազատ են արձակվել։