Հայկական փրփրուն գինին «Keush Extremis Sparkling Wine»-ն ընդգրկվել է Forbes-ի 2023 թվականի լավագույն խմիչքների ցանկում։
«Ստեղծված է բարձր լեռնային գոտու վրա գտնվող 120-ամյա թփերի վազերից, որոնք երբեք չեն պատվաստվել, այս նուրբ փրփրուն գինին ունի դեղձի և ազնվամորու նրբերանգներ, ինչպես նաև թխվածքաբլիթի և կիտրոնի կաթնաշոռի համեր»,- նշում է ամսագիրը:
Հոդվածի հեղինակ Քեթի Քելլի Բելը նշել է, որ «Keush» գինին պատրաստվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի տարբեր արտադրողների Արենի խաղողի տեսակից։ «Գինեգործարանը հիմնադրվել է 2013 թվականին և դարձել է առաջինը, որն արտադրել է փրփրուն շամպայն՝ օգտագործելով տեղական հայկական սորտեր»,- հավելել է նա։
«Գնեք մեկ-երեք շիշ, մաքրեք ձեր Հեմինգուեյի վեպի փոշին և բարձրացրեք մեկ բաժակ գինի խմելու ևս մեկ հիանալի տարվա համար»,- եզրափակեց Բելը:
2024 թվականին Հայաստանը կհյուրընկալի UNWTO համաշխարհային գինու զբոսաշրջության ութերորդ ֆորումը։ Նախկինում Forbes-ը նշել էր հինգ հայկական բուտիկ գինեգործարաններ, որոնք խորհուրդ է տալիս այցելել՝ ելնելով նրանց գինիների յուրահատկությունից, համից և խառնուրդից, խմորման և հնեցման եղանակներից և միայն մեկ կումով գինեգործության պատմությունը պատմելու կարողությունից:
«Simpe wine news»-ը խոսել է նաև հայկական գինիների ակնառու օրինակների մասին։ Դեկտեմբերին «Harpers Wine and Spirit»-ը հայտարարել է հայկական գինեգործության զարգացմանն ուղղված աշխարհաքաղաքական խոչընդոտների մասին։