Ամանորյա տոները հիանալի ժամանակ են ձեր սիրած ֆիլմերը վերանայելու համար: Մենք ձեզ համար պատրաստել ենք հայկական կինոկատակերգության ընտրանին, որը հաճելի կլինի հիշել:
«Տղամարդիկ»-ը, թերևս, հայկական կինեմատոգրաֆի ամենաառանցքային ֆիլմերից մեկն է։ Չորս տաքսու վարորդների պատմությունը ձեզ կտեղափոխի հին Երևան։ Ֆիլմի լեգենդար քառյակին նվիրված հուշարձանը կարելի է գտնել քաղաքի կենտրոնում գտնվող Սարյանի պուրակում:
«Մեր մանկության տանգոն» ևս մեկ դասական է, որը պարտադիր է երիտասարդ սերնդի դիտման համար։ Այն սիրված է նաև մեծերի կողմից: Կատակերգական-դրամատիկ ժապավենը շատերին կհիշեցնի խորհրդային տարիների մանկությունն ու հայրենի վայրերը։ Գյումրիում նախկինի պես պահպանվել է հին պատշգամբը, որտեղ նկարահանվել է ֆիլմի լեգենդար հատվածը:
«Մենք ենք, մեր սարերը» հայտնի տրագիկոմեդիա է՝ կյանքի մասին դատողություններ անող լեռնային հովիվների մասին։ Ֆիլմը նկարահանվել է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մոտիվներով։ Ֆիլմի հերոսների շատ արտահայտություններ թևավոր խոսք են դարձել:
«Նռան գույնը» Սերգեյ Փարաջանովի հայտնի ժապավենն է, որն իր ինքնատիպությամբ նվաճել է աշխարհը դեռևս խորհրդային տարիներին: Նկարազարդումը, հիշարժան կադրերը և բանաստեղծական ասոցիացիաները դիտողին ընկղմում են մի աշխարհում, որը ժամանակի համար աներևակայելի էր, շարունակում է զարմացնել նաև այսօր: Երևանում գործում է Փարաջանովի տուն-թանգարանը, որտեղ կարելի է գտնել վարպետի բազմաթիվ բազմաժանր կիրառական աշխատանքներ: